1. ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ1.1 Հապավումներ.ԱԾ – FUNDAY խանութների Ակումբային ծրագիր:
ԲՄ – պարբերական բոնուսային միավորներ:
ՆԲՄ – նվեր (ակցիայի շրջանակում) բոնուսային միավորներ:
1.2 Տերմիններ և սահմանումներ.Միավոր – ապագա գնման համար զեղչի հաշվառման միավոր, որի կուտակման և կիրառման կանոնները սահմանվում են մասնակցության սույն Կանոններով:
Բոնուսային հաշիվ – Ընկերության տվյալների բազայում ԱԾ Մասնակցի և նրա Միավորների, գնումների կուտակած գումարի վերաբերյալ տեղեկությունների ամբողջություն:
Ընկերություն – «Օսթին» ՍՊԸ:
Հաճախորդ – ֆիզիկական անձ, որը գրանցված չէ FUNDAY խանութների Ակումբային ծրագրում:
FUNDAY խանութների Ակումբային ծրագիր (այնուհետև՝ Ակումբային ծրագիր)՝ գնորդների պահմանը և խրախուսմանը, ինչպես նաև առկա Մասնակիցների հավատարմության ընդհանուր մակարդակի բարձրացմանը և դրա նոր Հաճախորդների զարգացմանը ուղղված միջոցառումների համակարգ:
Պարբերական բոնուսային միավորներ – Միավորներ, որոնք կուտակում է Մասնակիցը ԱԾ շրջանակում ապրանք գնելիս:
Նվեր (ակցիայի շրջանակում) բոնուսային միավորներ – միավորներ, որոնք կուտակում է Մասնակիցը ԱԾ շրջանակում Ընկերության ակցիայի (պրոմո-ակցիայի) շրջանակում որոշակի գործողություններ կատարելու դիմաց:
ԲՄ/ՆԲՄ սպառում (օգտագործում, դուրս գրում) – Մասնակցի Բոնուսային հաշվից Միավորների դուրս գրում՝ գնում կատարելիս:
Գրանցում – Հաճախորդի կողմից տվյալների տրամադրում, այդ թվում, սակայն՝ ոչ բացառապես, անձնական տվյալները՝ ԱԾ մասնակցության նպատակով, ինչպես նաև սույն Կարգում նշված այլ հնարավորությունների իրացման համար:
Համակարգ (CRM-համակարգ) – կիրառական ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս նույնականացնել Հաճախորդին՝ հաղորդակցության բոլոր ուղիներում:
Մասնակցության կանոններ – փաստաթուղթ, որը կարգավորում է Ակումբային ծրագրում մասնակցության կարգը և պայմանները, և հասանելի է սպառողին՝ ծանոթացման համար:
Մասնակից – 18 տարին լրացած ֆիզիկական անձ, որը սահմանված կարգով գրանցվել է և դարձել FUNDAY խանութների Ակումբային ծրագրի անդամ:
Կտրոն – թղթե կրիչի վրա փաստաթուղթ, որը տեղեկություն է պարունակում կատարված գնման մասին:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ2.1.ԱԾ մասնակից կարող է դառնալ 18 տարին լրացած և գրանցում անցած ֆիզիկական անձը:
2.2. Ակումբային ծրագրում գրանցումը ենթադրում է Հաճախորդի կողմից՝ ԱԾ-ում մասնակցության համար անհրաժեշտ ծավալով տեղեկությունների՝ Ընկերությանը հայտնելու գործողությունների համալիր: Գրանցումը կարող է իրականացվել հետևյալ կերպ. Հաճախորդի կողմից Ընկերության պատասխանատու աշխատակիցներին, Ընկերության տվյալների բազա մուտքագրմամբ, անհրաժեշտ տեղեկությունները բանավոր հայտնելով:
2.3. Ակումբային ծրագրում մասնակցության Պայմաններին կարելի է ծանոթանալ խանութների՝ «Սպառողի անկյունում»:
2.4.Ակումբային ծրագիրը գործում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող բոլոր՝ FUNDAY խանութներում:
2.5. Ակումբային ծրագրում գրանցվելու պահից սկսած Մասնակիցն ինքնուրույն վերահսկում է իր անձնական տվյալների իսկությունը և ժամանակին թարմացումը (Անուն, Ազգանուն, Հայրանուն, էլեկտրոնային փոստի հասցե): Մասնակիցը կարող է փոփոխել իր անձնական տվյալները՝ դրանք հայտնելով Ընկերության պատասխանատու աշխատակիցներին: Իր անձի վերաբերյալ կեղծ (ոչ ճշգրիտ, ոչ հավաստի) տեղեկություններ հայտնելու, ինչպես նաև հնացած տվյալները ժամանակին չփոփոխելու դեպքում Մասնակիցը ինքն է կրում նման ոչ ճիշտ տեղեկությունների հետ կապված ցանկացած բացասական հետևանքի ռիսկը: Հաշվի առնելով տեղեկությունների ստացման առանձնահատկությունը՝ Ընկերությունը չի ստուգում Ակումբային ծրագրի Մասնակցի կողմից ներկայացված անձնական տեղեկությունների իսկությունը և չի իրականացնում դրա արդիականության վերահսկողություն: Սակայն Ընկերությունը ելնում է նրանից, որ Մասնակիցը տրամադրում է արժանահավատ անձնական տեղեկություններ և հետևում դրանց արդիականությանը: Ոչ հավաստի կամ ոչ արդիական անձնական տեղեկությունների համար ամբողջ պատասխանատվությունը, ինչպես նաև դրա հետևանքները կրում է Մասնակիցը:
2.6. Ակումբային ծրագրի յուրաքանչյուր Մասնակցի համար ստեղծվում է անհատական Բոնուսային հաշիվ: Գնումներ կատարելով և Ընկերության ակցիաներում մասնակցելով Մասնակիցը կուտակում է Միավորներ: Միավորներով կարելի է վճարել հերթական գնման մի մասի համար՝ 1 Միավորը հավասար է 1 դրամի հաշվարկով:
2.7. Միաժամանակ Միավորներով կարելի է վճարել ապրանքի մանրածախ գնի մինչև 30%-ը (պայմանով, որ Մասնակցի Միավորների քանակը բավարար է նման գործառնության համար):
3. FUNDAY ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ3.1. Գրանցում՝ SMS գրանցմամբ: 3.1.1. Ակումբային ծրագրում գրանցվելու համար Հաճախորդը դրամարկղում հայտնում է իր տվյալները՝ Բջջային հեռախոսահամարը, Անունը, Սեռը, Ծննդյան ամսաթիվը, Էլեկտրոնային հասցեն:
3.1.2. Հաճախորդի կողմից նշված հեռախոսահամարին ուղարկվում է ակտիվացման ծածկագրով SMS հաղորդագրություն, որը ստանալուց հետո Հաճախորդը հայտնում է այն դրամարկղում:
3.1.3. Իսկորոշման ծածկագիրը հայտնելով՝ Հաճախորդը համաձայնում է Ընկերության օգտագործողի համաձայնագրի պայմաններին (FUNDAY խանութների Ակումբային ծրագրի վերաբերյալ Կարգի Հավելված 3):
3.1.4. Սույն Մասնակցության պայմանների 3.1.1. - 3.1.3. կետերում թվարկված բոլոր գործողություններից հետո ԱԾ-ում գրանցումն ավարտված է:
4. ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ4.1.FUNDAY խանութներում գնումներ կատարելիս և (կամ) Ընկերության ակցիաներում (պրոմո-ակցիաներում) մասնակցելիս՝ Մասնակիցը գնման գումարը կուտակում է Բոնուսային հաշվին և ստանում է Միավորներ:
4.2.Ակումբային ծրագրի գործողության շրջանակում Բոնուսային հաշվին կուտակվում են Պարբերական բոնուսային միավորներ՝ գնման յուրաքանչյուր ամբողջական 2500,00 դրամի դիմաց, որոնք կարող են օգտագործվել FUNDAY խանութներում:
4.3. Յուրաքանչյուր ամբողջական 2500,00 դրամի դիմաց հաշվեգրվում է 125 ԲՄ.
4.4.Պարբերական բոնուսային միավորները տրամադրվում են Բոնուսային հաշվին գնումը կատարելուց հետո 1 (մեկ) օրվա ընթացքում: Օգտագործել դրանք կարելի է դրանց կուտակմանը հաջորդող օրը:
4.5.Բոլոր FUNDAY խանութներում Միավորները տրամադրվում են ցանկացած ապրանք գնելիս՝ բացառությամբ զեղչված ապրանքների: Այսինքն՝ ԲՄ-ը կուտակվում են այն ապրանքը գնելու համար, որի համար զեղչ չի նախատեսված (սեզոնային զեղչեր, ակցիայի շրջանակում ներառված ապրանք և այլն): Զեղչերի շրջանում, ինչպես նաև զեղչված ապրանքի (սեզոնային զեղչեր, ակցիայում ներառված ապրանքներ, այլ) համար ԲՄ չեն կուտակվում, թեև գնումների գումարը ֆիքսվում է ԱԾ Մասնակցի Բոնուսային հաշվում:
4.6.Նվեր (ակցիայի շրջանակում) բոնուսային միավորները տրամադրվում են Մասնակիցներին՝ Ընկերության ակցիաների (պրոմո-ակցիաների) անցկացման ժամանակ: ՆԲՄ-ի գումարը որոշվում է կոնկրետ ակցիայի (պրոմո-ակցիայի) պայմաններով: Ընկերությունն ինքնուրույն է սահմանում ակցիաների (պրոմո-ակցիաների) ժամկետը և պայմանները: Կոնկրետ ակցիայի (պրոմո-ակցիայի) անցկացման պայմանները հասանելի են FUNDAY խանութներում՝ «Սպառողի անկյունում»:
4.7. Միայն ԱԾ Մասնակիցների շրջանակներում անցկացվող միջոցառումների շրջանակներում Մասնակիցների ակտիվությունը խթանելու, լոյալությունը բարձրացնելու և վերջիններիս անձնական տվյալները ստուգելու նպատակով՝ Ընկերությունը կարող է իրականացնել տարաբնույթ միջոցառումներ Միավորների հաշվեգրման, ոչ ավել քան 30% զեղչի տրամադրման միջոցով, որոնք ունեն գործողության տարբեր ժամկետներ։
5. ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ:5.1. Գնում կատարելիս Մասնակցին ընտրելու հնարավորություն է տրվում. օգտագործել կուտակած Միավորները կամ պահպանել (չծախսել) ավելի վաղ կուտակած Միավորները՝ ընթացիկ գնումը կատարելիս:
5.2. Միավորները օգտագործելու և կուտակելու համար Մասնակիցը պետք է ԱԾ-ում անցնի իսկորոշում՝ Մասնակցության սույն Կանոնների բաժին 7-ին համապատասխան:
5.3. Եթե Մասնակիցը, գնման համար վճարելիս, իր համաձայնությունն է տալիս օգտագործել կուտակած Միավորները, ապա Միավորները դուրս կգրվեն ապրանքի՝ մանրածախ գնի մինչև 30%-ի չափով, հաշվի առնելով, որ դուրս գրելիս Միավորները կլորացվում են մինչև մեկը՝ դեպի նվազում: Ընդ որում՝ կատարված գնման համար Միավորների կուտակումը և օգտագործումը կլինի Մասնակցության Պայմաններին համապատասխան: Մասնակցի կողմից՝ Միավորները օգտագործել հրաժարվելու դեպքում, ավելի վաղ կուտակած Միավորները դուրս չեն գրվի ընթացիկ գնումը կատարելիս և, Մասնակցի Բոնուսային հաշվին կկուտակվեն Միավորներ՝ մասնակցության Պայմանների համաձայն:
5.4. FUNDAY խանութներում Միավորներով միաժամանակ կարելի է վճարել ապրանքի, այդ թվում՝ զեղչված ապրանքի, մանրածախ գնի մինչև 30%-ի չափով:
5.5.Միավորներով վճարում կատարելիս Միավորները դուրս են գրվում 10 միավոր քայլով: Միավորների դուրս գրման նվազագույն հնարավոր քանակը 10 Միավոր է:
5.6. Այն դեպքում, երբ ապրանքը վերադարձնելիս վերադարձվող ապրանքի դիմաց ստացված Միավորներն արդեն օգտագործվել են, Բոնուսային հաշվեկշիռը կարող է դառնալ բացասական: Այսինքն, ԱԾ Մասնակցի հաջորդ գնումների ժամանակ նրան տրամադրված Միավորները նախ կօգտագործվեն Բոնուսային հաշվեկշիռը բացասականից դրական վիճակի բերելու համար: ԱԾ Մասնակիցը չի կարող օգտագործել այդ Միավորները գնման դիմաց վճարում կատարելու համար:
5.7. Միավորները ծախսվում են ժամանակագրական կարգով. առաջին հերթին օգտագործվում են գործողության ավելի վաղ ավարտվող ժամկետ ունեցող Միավորները:
5.8. Միավորները ենթակա չեն կանխիկ դրամական միջոցների փոխանակման:
5.9. Միավորները տրամադրվում է Նվեր քարտերի գնման համար:
5.10. Գնման՝ Նվեր քարտով վճարված մասի համար Միավորներ չեն տրամադրվում. դրանք տրամադրվում են գնման այն մասի համար, որի դիմաց վճարումը կատարվել է դրամական միջոցներով:
5.11. ԲՄ/ՆԲՄ միջոցով վճարված գնման մասի համար Միավորներ չեն կուտակվում. դրանք կկուտակվեն գնման այն մասի համար, որի համար վճարումը կատարվել է դրամական միջոցներով:
5.12. Միավորները չի կարելի օգտագործել Նվեր քարտ գնելիս, այսինքն՝ գնվող Նվեր քարտի կամ մի քանի Նվեր քարտերի արժեքի մի մասի համար վճարում չի թույլատրվում:
5.13. Բոնուսային հաշվին առկա Միավորների քանակը, ինչպես նաև դրանց շրջանառության մասին կարելի է իմանալ.
·
helpme@fundayshop.com էլեկտրոնային փոստային հասցեով,
· խանութի դրամարկղում:
6. ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԸ:6.1. Տրամադրված Միավորները ժամկետային են՝ չօգտագործված Միավորները զրոյացվում են յուրաքանչյուր տարվա մարտի 11-ին: Ընթացիկ տարվա հունվարի 01-ից մինչև մարտի 10-ը կուտակված միավորները չեն զրոյանում, այլ ուժի մեջ են մնում մինչև հաջորդ տարվա մարտի 11-ը: Գնումների կուտակված գումարը պահպանվում է:
6.2. ՆԲՄ-ն ունեն գործողության ժամկետ, որը սահմանվում է Ընկերության կողմից: Եթե միաժամանակ գործում են ՆԲՄ-ով մի քանի ակցիաներ, ապա գնումների դիմաց վճարում կատարելիս առաջին հերթին դուրս են գրվում գործողության ավելի վաղ ավարտվող ժամկետ ունեցող ՆԲՄ-ը:
7. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ:7.1. SMS իսկորոշում:
7.1.1. SMS իսկորոշման ծառայությունը թույլ է տալիս Ակումբային ծրագրի մասնակիցներին օգտագործել Միավորները և ստանալ Միավորներ՝ ընթացիկ գնումների համար՝ բջջային հեռախոսով իսկորոշման միջոցով:
7.1.2. Ծառայությունը հասանելի է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր FUNDAY խանութներում օգտագործման համար:
7.1.3. Ակումբային ծրագրի Մասնակիցներին ծառայությունը մատուցվում է անվճար:
7.1.4. SMS իսկորոշման ծառայությունից օգտվելու համար Ակումբային ծրագրի մասնակիցը պետք է.
7.1.4.1. Իր մոտ ունենա բջջային հեռախոս, որը նշվել է Ակումբային ծրագրում գրանցվելիս:
7.1.4.2. Գնում կատարելիս դրամարկղի աշխատակցին պետք հայտնի գրանցման ժամանակ նշված բջջային հեռախոսի համարը:
7.1.4.3. Նշված հեռախոսահամարին իսկորոշման ծածկագրով SMS ստանալուց հետո հայտնի ծածկագիրը դրամարկղի աշխատակցին:
Նշված բոլոր թվարկված գործողությունները հաջողությամբ իրականացնելուց հետո Ակումբային ծրագրի մասնակիցը հնարավորություն է ստանում օգտագործել Միավորները և ստանալ Միավորներ՝ ընթացիկ գնման համար:
7.1.5. Մեկ հաստատող ծածկագիրը կարելի է օգտագործել միայն մեկ գնման համար: SMS իսկորոշման գործընթացը յուրաքանչյուր գնման համար պետք է անցնել առանձին:
7.1.6. ԱԾ-ում գրանցում անցնելու միջոցով Ակումբային ծրագրի Մասնակիցները հաստատում են, որ տեղեկացված են և համաձայն են, որ ծառայությունը կարող է ժամանակավորապես անհասանելի լինել՝ կախված այնպիսի հանգամանքներից, որոնց համար Ընկերությունը չի կրում և չի կարող կրել պատասխանատվություն, և որոնք գտնվում են Ընկերության անմիջական վերահսկողությունից դուրս, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ ցածր ազդանշանով, բջջային ցանցերի բարձր ծանրաբեռնվածությամբ և այլն:
7.1.7. Եթե մասնակիցը նշել է սխալ ծածկագիր (կամ չի կարողացել նշել այն՝ հեռախոսը տանը թողած լինելու պատճառով), սակայն Համակարգը հեռախոսահամարով կարողացել է նույնականացնել նրան, ապա Մասնակիցը «կկապակցվի» գնմանը՝ Միավորների կուտակմամբ՝ առանց Միավորներն օգտագործելու հնարավորության կամ հավելյալ արտոնությունների ստացման, եթե դրանց հասանելիությունը նախատեսված է միայն SMS իսկորոշմամբ:
8. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ: 8.1. Ակումբային ծրագրի մասնակիցները հաստատում են Ընկերության համաձայնությունն իրենց անձնական տվյալների մշակմանը՝ ստացման, հավաքագրման, գրանցման, համակարգման, կուտակման, պահման, ճշգրտման (թարմացման, փոփոխման), քաղման, օգտագործման, փոխանցման (տարածման, տրամադրման, հասանելիության), դիմազրկման, արգելափակման, հեռացման, ոչնչացման միջոցով, թե՛ ավտոմատացման միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ ինֆորմացիոն-հեռահաղորդակցական ցանցերում, և թե՛ առանց նման միջոցների կիրառման:
8.2. Ակումբային ծրագրի Մասնակիցները համաձայնություն են տալիս, որ Ընկերությունը՝ հատուկ առաջարկներն իրենց ուղարկելու, նոր ապրանքների և գովազդային ակցիաների մասին տեղեկացնելու, նրանց հարցումների և դիմումների դիտարկումը կազմակերպելու, իրենց անձնական տվյալների, ինչպես նաև այլ՝ Ակումբային ծրագրում մասնակցության նպատակով իրենց կողմից հայտնած տեղեկությունների մշակումը հանձնարարի այլ անձի կամ կազմակերպությունների, որոնք իրականացնում են գրանցում, այդ թվում, սակայն չսահմանափակվելով համակարգմամբ, կուտակմամբ, ճշգրտմամբ, պահմամբ, քաղմամբ, հատուկ առաջարկների անմիջական ուղարկմամբ, նոր ապրանքների և գովազդային ակցիաների մասին տեղեկացմամբ, հարցումների և դիմումների մշակմամբ, ինչպես նաև Մասնակցի կողմից հայտած անձնական տվյալների և այլ տեղեկությունների ոչնչացմամբ:
8.3. Ընկերության կողմից սահմանված կարգով գրանցում անցնելիս Ակումբային ծրագրի Մասնակիցները հաստատում են էլեկտրակապի ցանցերով Ընկերության կողմից հետևյալ բովանդակության տեղեկություններ ստանալու համաձայնությունը (ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ SMSհաղորդագրություններով, էլեկտրոնային փոստով ծանուցումներով, հեռախոսակապով, ինտերնետ ցանցով).
· FUNDAY խանութներում գնման համար հասանելի՝ հատուկ առաջարկների, ակցիաների և ապրանքների վերաբերյալ գովազդային բնույթի տեղեկություններ,
· Ակումբային ծրագրի վերաբերյալ տեղեկություններ,
· Ակումբային ծրագրի Մասնակցի Միավորների գումարի և գործողության ժամկետների վերաբերյալ տեղեկություններ,
· Ակումբային ծրագրի մասնակցի հարցումների, հայտերի և դիմումների արդյունքների վերաբերյալ տեղեկություններ:
Ընկերությունից տեղեկություններ են ուղարկվում նաև Ակումբային ծրագրի շրջանակում կողմի նույնականացման, Մասնակիցներին արդյունավետ հաճախորդային աջակցության տրամադրման և FUNDAY խանութների Ակումբային ծրագրերի շրջանակում այլ նպատակներով:
Տեղեկությունների ուղարկման պարբերականությունը սահմանում է Ընկերությունը:
FUNDAY խանութների Ակումբային ծրագրի մասնակցության շրջանակում Ընկերությունը կարող է ուղարկել նաև այլ տեղեկություններ:
Ակումբային ծրագրի Մասնակիցները կարող են հրաժարվել Ընկերության կողմից տեղեկություններ ստանալուց՝ դիմելով տեղեկատու ծառայությանը
helpme@fundayshop.com փոստի հասցեով: Ընկերության կողմից տեղեկություններ ստանալուց հրաժարվելու համար անհրաժեշտ է հայտնել բջջային հեռախոսահամարը, որը նշվել է Ակումբային ծրագրում գրանցվելիս:
9. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ:9.1. Ընկերությունը պահպանում է և մշակում է Մասնակցի կողմից տրամադրված և նշված անձնական տեղեկությունները՝ Օգտագործողի համաձայնագրի, գործող նորմատիվային ակտերի, ինչպես նաև դրանց հիման վրա ստեղծված ներքին կանոնակարգերի դրույթներին համապատասխան:
9.2. Պահպանվում է Մասնակցի անձնական տվյալների գաղտնիությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ Մասնակիցը կամովի տրամադրում է ինքն իր մասին տեղեկությունները՝ անսահմանափակ թվով անձանց ընդհանուր հասանելիությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
9.3. Ընկերությունը պաշտպանում է Մասնակցի անձնական տվյալները՝ օրենսդրության պահանջներին համապատասխան, որոնք ներկայացվում են նմանատիպ ինֆորմացիայի պաշտպանության նկատմամբ, և պատասխանատվություն է կրում նման ինֆորմացիայի պաշտպանության անվտանգ մեթոդների կիրառման համար:
9.4. Ընկերությունը կիրառում է անհրաժեշտ և բավարար տեխնիկական և վարչական միջոցներ Մասնակցի անձնական տվյալների պաշտպանության, դրանց պատշաճ օգտագործման և չարտոնված և/կամ պատահական հասանելիությունն այդ տվյալներին կանխելու համար: Մասնակցի կողմից տրամադրվող անձնական տվյալները պահվում են սահմանափակ հասանելիությամբ սերվերներում, որոնք տեղակայված են հսկող տարածքներում:
9.5. Հետևյալ դեպքերում Ընկերությունն իրավունք ունի Մասնակցի անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց (այդ թվում՝ կազմակերպությունների, որոնք գրանցում են, համակարգում են, կուտակում են, ճշգրտում են, պահում են, քաղում են, անմիջական՝ Մասնակցին են ուղարկում հատուկ առաջարկները, տեղեկացնում են նոր ապրանքների և գովազդային ակցիաների մասին, մշակում են հարցումները և դիմումները, ինչպես նաև իրականացնում են անձնական տվյալների ոչնչացում).
9.5.1. Մասնակիցն ակնհայտորեն իր համաձայնությունն է տվել նման գործողությունների համար՝ որպես Ակումբային ծրագրի Մասնակից գրանցվելով և դրանով ծրագրի պայմաններն ընդունելով,
9.5.2. Փոխանցումն անհրաժեշտ է Մասնակցի կողմից որոշակի ծառայությունից օգտվելու համար, կամ Մասնակցին ծառայություն մատուցելու համար, սույն կանոններին համապատասխան պարտավորությունների կատարման համար,
9.5.3. Փոխանցումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ այլ կիրառելի օրենսդրությամբ՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի շրջանակում:
9.6. Ակումբային ծրագրի Մասնակիցների անձնական տվյալները մշակելիս Ընկերությունն առաջնորդվում է անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
10. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ10.1. Մասնակիցը կարող է ուղղել իր առաջարկները, նկատողությունները և բողոքները Տեղեկատու ծառայություն՝
helpme@fundayshop.com փոստային հասցեով:
10.2. Ընկերությունն իրավունք է վերապահում միակողմանիորեն փոփոխելու Ակումբային ծրագրում Մասնակցության կանոնները և այլ կապակցված փաստաթղթերը՝ առանց որևէ հատուկ ծանուցման:
10.3. Ակումբային ծրագրում Մասնակցության կանոններում և այլ կապակցված փաստաթղթերում փոփոխությունները և/կամ լրացումները, որոնք Կատարողը կատարում է միակողմանիորեն, ուժի մեջ են մտնում խանութի «Սպառողի անկյունում» հրապարակվելու պահից: Ակումբային ծրագրում Մասնակցության կանոններում և այլ կապակցված փաստաթղթերում փոփոխությունների և/կամ լրացումների հրապարակումը խանութի «Սպառողի անկյունում», համարվում է նման փոփոխությունների և/կամ լրացումների մասին պաշտոնական ծանուցում:
10.4. Ակումբային ծրագրում Մասնակցության կանոններում և այլ կապակցված փաստաթղթերում փոփոխությունները և/կամ լրացումները, որոնց Կատարողը կատարում է օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված, ուժի մեջ են մտնում օրենսդրական տվյալ ակտերում փոփոխությունները ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ:
ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ)
ՍՈՒՅՆՈՎ ԻՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՏԱԼԻՍ «ՕՍԹԻՆ» ՍՊԸ-ին՝ իմ կողմից տրամադրված անձնական տվյալների մշակում իրականացնելու (ստացման, գրանցման, հավաքագրման, համակարգման, կուտակման, պահպան, ճշգրտման (թարմացման, փոփոխման), քաղման, օգտագործման, փոխանցման (տարածման, հասանելիության տրամադրման (այդ թվում՝ արտասահմանյան պետություններ՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համաձայն)), դիմազրկման, արգելափակման, հեռացման, ոչնչացման, այդ թվում՝ ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի, ներառյալ՝ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցերի կիրառմամբ, կամ առանց նման միջոցների կիրառման) նպատակով, ինչպես նաև հանձնարարել մշակումը այլ անձի կամ կազմակերպությունների, որոնք իրականացնում են գրանցում, այդ թվում, սակայն չսահմանափակվելով համակարգմամբ, կուտակմամբ, ճշգրտմամբ, պահմամբ, քաղմամբ, հատուկ առաջարկների անմիջական ուղարկմամբ, նոր ապրանքների և գովազդային ակցիաների մասին տեղեկացմամբ, հարցումների և դիմումների մշակմամբ, ինչպես նաև անձնական տվյալների թերթիկում նշված այլ տեղեկությունների ոչնչացմամբ՝ Ընկերության կողմից Ակումբային ծրագրի շրջանակում պարտավորությունների կատարման նպատակով և հատուկ առաջարկներն ինձ ուղարկելը կազմակերպելու, նոր ապրանքների և գովազդային ակցիաների մասին տեղեկացնելու, իմ հարցումները և դիմումները մշակելու համար: Նաև իմ համաձայնությունն եմ հայտնում գովազդային ակցիաների, հատուկ և /կամ նոր առաջարկների, ապրանքների, գովազդային ակցիաների և Ակումբային ծրագրի Մասնակիցների համար ծրագրերի, այդ թվում (սակայն ոչ՝ բացառապես) էլեկտրակապի ցանցերով, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, Viber մեսինջերով ծանուցմամբ, SMS ծանուցմամբ, էլեկտրոնային փոստով ծանուցմամբ, հեռախոսակապով, ինտերնետ ցանցով և բջջային սարքերով տեղեկությունների ինձ ուղարկմանը: Օգտագործողի սույն համաձայնությունը Համաձայնագրի պայմաններին, այդ թվում՝ անձնական տեղեկությունների մշակման կարգին, գործում է 5 տարի ժամկետով՝ ավտոմատ երկարացման պայմանով, եթե այն հետ կանչված չի եղել: Համաձայնությունը կարող է հետ կանչվել ցանկացած պահի՝ helpme@fundayshop.com էլեկտրոնային հասցեով գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:
Սույն օֆերտայի պայմաններն ընդունելով՝ ես հաստատում եմ, որ իմ կողմից նշված տվյալները ճիշտ են և նշված կոնտակտային տվյալները անձամբ իմն են, ինչպես նաև ընդունում եմ ոչ ճշգրիտ տեղեկությունների տրամադրման համար պատասխանատվությունը: